Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024 17:48
Ալինա Հովհաննիսյան

Գերիշխող հատվածների անկումը արգելակել է ծառայությունների ոլորտի աճը

Գերիշխող հատվածների անկումը արգելակել է ծառայությունների ոլորտի աճը

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճը դանդաղել է 16,8 տոկոսից մինչեւ 4,4 տոկոս՝ ապահովելով 1,5 տրլն դրամ (3.9 մլրդ դոլար) ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիս ամսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5,6% - ով ՝ կազմելով 282.8 մլրդ դրամ ($728.9 մլն)։

Տարեկան աճի դանդաղումը պայմանավորված է, հիմնականում, ծառայությունների ծավալով առաջատար տեղեկատվության և կապի,  տրանսպորտի ոլորտների դինամիկայի վատթարացմամբ, որոնք ավանդաբար ներառված են ծառայությունների ծավալով առաջատար հնգյակում։