Արմինֆո. Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ Այդ մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
«Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ», - ասվում է հաղորդագրությունում։
"Հյուսիս-Հարավը" անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այդ ճանապարհը Իրանիսահմանից մինչեւ Վրաստանի հետ սահման 556 կմ տարածությունը կկրճատի մինչեւ 490 կմ։ Ճանապարհը էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Այսօրվա դրությամբ ներդրումային ծրագիրն իրականացվել է 10% - ով, իսկ ներգրավված վարկերի չափը 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 800,7 մլն դոլար:
Մասնավորապես, Տրանշ 3-ի համար (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ԱԶԲ-ը տրամադրել է 100 մլն դոլար, օգտագործվել է 75 700 516,1 դոլար (միջոցների օգտագործման վերջնաժամկետը՝ 31.12.2024 թ.), Եվրոպական ներդրումային բանկից ստացվել է 60 մլն եվրո (64,3 մլն դոլար), օգտագործվել է 38 541 168,3 եվրո (միջոցների օգտագործման վերջնաժամկետը ՝ 29.12.2023 թ.): Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) շրջանակներում ստացվել է 6 միլիոն եվրո դրամաշնորհ (6,43 միլիոն ԱՄՆ դոլար), (միջոցների օգտագործման վերջնաժամկետը՝ 30.04.2024 թ.), նույնքան էլ ստացվել է որպես տեխնիկական աջակցության դրամաշնորհ, օգտագործվել է 9 317 247 եվրո։ ՀՀ համաֆինանսավորումը տվյալ տրանշի շրջանակում կազմել է մոտ 50 մլն դոլար։
RUB | 4.26 | -0.06 |
USD | 387.15 | 0.06 |
EUR | 427.49 | -2.45 |
GBP | 506.43 | -3.25 |
CAD | 285.40 | -1.48 |
JPY | 26.95 | -0.15 |
CNY | 54.40 | -0.26 |
CHF | 456.06 | -3.50 |