Արմինֆո. Արդշինբանկն այս տարի ևս արժանացավ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին բրիտանական Euromoney ամսագրի վարկածով: Բանկը հերթական անգամ լավագույնն է ճանաչվում հաճախորդներին մատուցվող որակյալ, բազմաբնույթ և ճկուն ֆինանսական ծառայությունների, սպասարկման բարձր որակի, ինչպես նաև աշխատանքում նորարարությունների շարունակական ներդրման շնորհիվ։ Այդ մասին առաջին հերթին վկայում են բանկի ֆինանսական գերազանց ցուցանիշները:
«2-րդ տարին անընդմեջ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին արժանանալը պարտավորեցնող է և միաժամանակ ոգեշնչող: Մեզ համար կարևոր է արձանագրել, որ բանկը կարողացել է արժանանալ իր հաճախորդների և միջազգային գործընկերների վստահությանը, ինչը ցանկացած ֆինանսական ինստիտուտի հիմքն է և զարգացման շարժիչ ուժը: Մենք գնահատում ենք մեր գործընկերների և հաճախորդների նվիրվածությունը, հետևապես շարունակելու ենք մատուցել որակյալ և հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայություններ՝ նրանց ֆինանսական առօրյան ավելի հարմարավետ դարձնելու համար»,- նշեց իր խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Հիշեցնենք, որ 2023թ.-ի արդյունքներով Euromoney ամսագիրը երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչեց լավագույնը Հայաստանում՝ միաժամանակ շնորհելով «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG (սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարում ունեցող) բանկ» մրցանակները:
Euromoney-ի մասին
Euromoney-ին համաշխարհային ֆինանսաբանկային ոլորտի ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է: 1969 թվականից ի վեր վերլուծաբանների և լրագրողների մեծ թիմը Euromoney-ից կատարում է ուսումնասիրություններ և ուղենիշ ապահովում համաշխարհային ֆինանսական ինդուստրիայի համար: Գերազանցության մրցանակների Euromoney ծրագիրը ևս մեկ միջոց է՝ այդ նպատակներին հասնելու համար: Այս ամենամյա մրցանակաբաշխությունը անց է կացվում արդեն ավելի քան 30 տարի։
RUB | 4.18 | 0.01 |
USD | 387.27 | -0.48 |
EUR | 432.15 | -1.08 |
GBP | 514.49 | -0.95 |
CAD | 285.43 | -0.99 |
JPY | 26.85 | -0.31 |
CNY | 54.88 | 0.00 |
CHF | 455.99 | -2.72 |