Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024 10:56

Արմսվիսբանկը օգոստոսի 12-ից կրկին տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Արմսվիսբանկը օգոստոսի 12-ից կրկին տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Արմինֆո.2024 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 31-ը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն կրկին սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված  պայմաններով․

Անվանական արժեք

50,000 ՀՀ դրամ

Թողարկման ծավալ

5,000,000,000 ՀՀ դրամ

Ժամկետայնություն

36 ամիս

Արժեկտրոնի տոկոսադրույք

10.00%

Արժեկտրոնի վճարման հաճախականություն

կիսամյակային

Տեղաբաշխման ժամկետը

12.08.2024 - 31.10.2024

Թողարկող

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

Տեղաբաշխող

            ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 12.08.2024թ. ժամը 10:00-ից մինչև 31.10.2024թ. ժամը 16:00-ն:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ՝ այցելելով https://bit.ly/4diu9Eb:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, որի շրջանակում շուկա ստեղծողը Հայստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի երկրողմանի գնանշումներ: Բանկը նախատեսում է օգտվել նաև շուկա ստեղծողի ծառայություններից ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի համար: