Արմինֆո. 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Աղբյուրը նշում է, որ այս ցուցանիշը ցածր է 2023 թվականի հուլիսին արձանագրված զբոսաշրջային այցելություններից, երբ հանրապետություն էր այցելել 255706 զբոսաշրջիկ:
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար - հունիս ամիսներին Հայաստան է այցելել 964 հազար զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 4 տոկոսով։ Միայն հունիսին զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 180,7 հազարը՝ տարեկան 8% աճով եւ մեկ ամսվա 9% անկման դեպքում:
RUB | 4.24 | -0.02 |
USD | 387.22 | 0.07 |
EUR | 427.49 | 0.00 |
GBP | 507.26 | 0.83 |
CAD | 285.43 | 0.03 |
JPY | 27.06 | 0.11 |
CNY | 54.39 | -0.01 |
CHF | 456.84 | 0.78 |