Արմինֆո. Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ:
Վիետնամում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից:
Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորել է Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթների կազմակերպան և այլ հարցեր:
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |