Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում:
Ընդհանուր առմամբ, ըստ «Փրայմ»-ի, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71% - ով, Ռուսաստանի տնտեսությունը՝ 1,52% - ով, Բելառուսինը՝ 0,55% - ով, Ղրղզստանինը՝ 0,43% - ով։
<ԵԱՏՄ երկրները համաձայնագրի կնքումից դրական արդյունք ստանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ հաշվի առնելով Հնդկաստանի կողմից կիրառվող ներմուծման տուրքերի բարձր դրույքաչափերը. 2022 թվականի դրությամբ ներմուծման տուրքերի դրույքաչափերի միջին կշռված մակարդակը Հնդկաստանում կազմել է 11,4%, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ 5,2% -6,6%: Ընդ որում, այդ էֆեկտն առավել նկատելի է Ռուսաստանի համար, քանի որ Հնդկաստանն արդեն 2023 թվականի դրությամբ Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է", - բացատրել են տնտեսագետները:
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.62 | 0.57 |
EUR | 421.19 | 1.82 |
GBP | 503.29 | 1.21 |
CAD | 278.40 | 0.37 |
JPY | 25.40 | 0.09 |
CNY | 54.45 | 0.10 |
CHF | 447.49 | 1.12 |