Արմինֆո.Իդրամ ամենուր է․ սա նշանակում է, որ բացարձակ ամեն տեսակի վճարում հնարավոր է կատարել Իդրամով՝ կազմակերպելով կենցաղն առանց դրամապանակի։
Իդրամ ընկերության աշխատակիցներն իրենց օրինակով են ցույց տալիս, թե որքան հեշտ է կազմակերպել օրն առանց դրամապանակի՝ ձեռքի տակ ունենալով միայն Idram&IDBank հավելվածը․ մանրամասները՝ հոլովակում։
Idram&IDBank հավելվածի միջոցով կարելի է վճարումներ կատարել արդեն ավելի քան 22․000 վաճառակետերում, որից ավելի քան 10․000 վաճառակետերում առկա է Rocket Line 0%-ով վճարման հնարավորություն։
Այս բոլոր վաճառակետերը ներառում են ոչ միայն ժամանցի վայրեր ու սննդի կետեր, այլև տեխնիկայի խանութ-սրահներ, բուժհաստատություններ, սուպերմարկետներից մինչև բակի կրպակներ, տուրիզմի հետ կապված վաճառակետեր, կրթական հաստատություններ, գեղեցկության և խնամքի սրահներ, աքսեսուարների, նվերների, ծաղիկների խանութ-սրահներ, առցանց խանութներ, վառելիքի լցակայաններ և շատ ավելին։ Բացի այդ, Idram&IDBank հավելվածով հնարավոր է գնել տոմսեր ամենաբազմազան միջոցառումների համար։
Այս ամենը, գումարած՝ մի քանի հարյուր տեսակի ծառայություններ, որոնց համար վճարել կարելի է ընդամենը մեկ հավելվածի ներսում՝ մի քանի հպումով։
RUB | 4.24 | -0.02 |
USD | 387.22 | 0.07 |
EUR | 427.49 | 0.00 |
GBP | 507.26 | 0.83 |
CAD | 285.43 | 0.03 |
JPY | 27.06 | 0.11 |
CNY | 54.39 | -0.01 |
CHF | 456.84 | 0.78 |