Ուրբաթ, 16 Օգոստոսի 2024 15:31
Ալեքսանդր Ավանեսով

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար. ԱԱԳ մասին ԵԱՏՄ համաձայնագրեր են նախապատրաստվում երեք երկրների հետ

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար. ԱԱԳ մասին ԵԱՏՄ համաձայնագրեր են նախապատրաստվում երեք երկրների հետ

Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ համաձայնագրերը մշակման բարձր փուլում են: Ըստ ՏԱՍՍի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովը ՝ ելույթ ունենալով BRICS արդյունաբերության նախարարների հանդիպմանը։

"Արտաքին գործընկերների հետ ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման կարևորագույն և արդյունավետ մեխանիզմը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերն են։ Դրանք թույլ տվեցին զգալիորեն ավելացնել ապրանքաշրջանառությունը Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Մշակման բարձր աստիճանի են համաձայնագրերն Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ", - ասել է նախարարը։

Ալիխանովը նաև առաջարկել է դիտարկել BRICS-ի և ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության հնարավորությունը: "Այսօր ԵԱՏՄ-ն հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի խորը ինտեգրված տարածաշրջանային տնտեսական միավորում է։ ԵԱՏՄ տարածքում ապահովվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի տեղաշարժի ազատությունը, անցկացվում է ընդհանուր կարգավորիչ քաղաքականություն տնտեսության առանցքային ոլորտներում։ Դրա շնորհիվ միությունը ակտիվորեն զարգանում է, աճում է փոխադարձ առևտուրն ու արդյունաբերական համագործակցությունը", - հավելել է Ալիխանովը։