Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք և շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 61.4 մլն դրամի չափով:
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.
հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․45 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 23․88 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ու մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5․5 մլն դրամ տուգանք,
մթերային խանութում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով արձանագրվել է 16.33 մլն դրամ տուգանք,
մթերային խանութի, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, այլ և հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․64 մլն դրամ տուգանք,
շինանյութի առևտրի ոլորոտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք։
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 13 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտներ:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 294 հարկ վճարողների ցանկը», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |