Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել էր Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։
Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը:
Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը:
RUB | 3.98 | 0.01 |
USD | 396.06 | 0.31 |
EUR | 411.07 | -0.35 |
GBP | 496.46 | 0.39 |
CAD | 275.10 | 0.22 |
JPY | 25.21 | 0.02 |
CNY | 54.26 | 0.02 |
CHF | 440.02 | 0.35 |