Արմինֆո.ԱրարատԲանկը հայտարարում է «Դեպի նոր ուսումնական տարի ԱրարատԲանկի հետ» ակցիայի մեկնարկը, որը միաժամանակ կօգնի Բանկի քարտապաններին պատրաստվել նոր ուսումնական տարվան և հետաքրքիր մրցանակներ շահելու հնարավորություն կընձեռի:
ԱրարատԲանկի ArCa, Visa և MasterCard վճարային քարտերի բոլոր քարտապանները կարող են մասնակցել «Դեպի նոր ուսումնական տարի ԱրարատԲանկի հետ» ակցիային: Ակցիան գործելու է մինչև օգոստոսի 31-ը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել նվազագույնը 3,000 ՀՀ դրամի մեկ անկանխիկ գնում ՀՀ տարածքում գործող գրախանութներում կամ գրենական պիտույքների խանութներում:
Ակցիայի արդյունքում պատահականության սկզբունքով ընտրված 10 հաջողակներից յուրաքանչյուրը կստանա Երևան Պարկի երկուական տոմս:
«Այս ակցիայով նոր ուսումնական տարվա նախապատրաստությունները ԱրարատԲանկի քարտապանների համար դարձնում ենք հաճելի։ Խրախուսում ենք նաև անկանխիկ վճարումները և միաժամանակ հնարավորություն տալիս մեր քարտապաններին վայելել վաղ աշնանային ջերմ եղանակը Երևան Պարկում՝ դարձնելով ուսումնական տարվա սկիզբը ավելի հիշարժան», - նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Իրինա Ֆլջյանը:
Ակցիայի ամփոփման համար հետևեք ԱրարատԲանկի կայքի և սոցիալական ցանցերի էջերի թարմացումներին։
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |