Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024 13:12
Ալեքսանդր Ավանեսով

Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը Ծաղկաձորում պրեմիում դասի հյուրանոց կբացի

Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը Ծաղկաձորում պրեմիում դասի հյուրանոց կբացի

Արմինֆո. Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։

 

Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL - Accor Live Limitless գլոբալ հավատարմության ծրագրի միջոցով: