Արմինֆո.Օրեր առաջ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի թվով երրորդ բարեգործական վերելքը դեպի Արագածի հարավային գագաթ: Միջոցառման գլխավոր հովանավորն էր ԱրարատԲանկը:
Այս տարվա վերելքն աննախադեպ էր իր մասշտաբով, մասնակիցների թվով և հավաքագրված գումարի չափով: Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին՝ կրթության միջոցով բարելավելու իրենց կյանքի որակը:
ԱրարատԲանկի ավելի քան 20 աշխատակից հաղթահարեց Արագածի 3887մ բարձրությունը: Վերելքի արդյունքում հավաքագրված գումարի չափը կազմեց ավելի քան 1 մլն դրամ: Հատկանշական է, որ 17 պատերազմի մասնակից հասան գագաթ ընդամենը 3 ժամում:
«Մեզ համար պատիվ է աջակցել այս նախաձեռնությանը: Մենք կարևորում ենք կրթությունը և բարձր ենք գնահատում պատերազմի մասնակիցների սխրանքը: Այս վերելքը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև միասնական ջանքերով ցանկացած մարտահրավեր հաղթահարելու մասին է», - նշել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
«Հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրերից ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը դարձել է բարի գործերի վարակիչ շղթա: Հիմնադրամին տարեց տարի միանում են նոր գործընկերներ ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ ոլորտներից: Այս փաստը վկայում է, որ անկեղծ բարությունն ու նվիրվածությունը կարող են ոգեշնչող օրինակ դառնալ, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի վեհ նպատակի, ինչպիսին է մեր հերոս տղաների կրթության ապահովումը», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը:
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |