
Արմինֆո.Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2024թ. օգոստոսին կրճատվել են տարեկան 17,3% - ով կամ 715 մլն դոլարով՝ մինչև 3.411 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել է 16,3% կամ 580 մլն դոլարի աճ: Այսպիսով, ՄՀՊ-ը շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
ՄՀՊ-ի առյուծի բաժինը՝ 3.404 մլրդ դոլար, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, իսկ SDR-ի բաժինը ԱՄՀ-ում կազմել է 7.8 մլն դոլար: Ֆինանսական կարգավորողի հաշվետվության համաձայն, տարեկան կտրվածքով (2024թ. հուլիսին՝ 2023թ. հուլիսի հաամեմատ) արտաքին ակտիվները կրճատվել են 16.6% - ով, իսկ ԱՄՀ-ում SDR բաժինը նվազել է 83.1% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է արտաքին ակտիվների 15,8% աճ եւ ԱՄՀ-ում SDR-ի բաժնի 88,2% անկում: