
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները որոշել են ողորմածաբար չտուգանել երկրի "հպարտ քաղաքացուն" այն սխալների համար, որոնք պետությունը թույլ է տվել նրա անշարժ գույքի հարկի չափը որոշելիս։ Համապատասխան նախաձեռնությունը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է սեպտեմբերի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Ինչպես պարզաբանել է կոմիտեի ղեկավարը, խոսքն այն իրավիճակի մասին է, երբ կադաստրային տվյալների թվայնացման ժամանակ սխալներ են թույլ տրվել, ինչի պատճառով քաղաքացիները գույքահարկ են վճարել ավելի փոքր չափով: Գործող օրենսդրությունը հարկ վճարողին պարտավորեցնում է ոչ միայն վճարել տարբերությունը՝ սխալի հայտնաբերման դեպքում, այլև՝ վճարել ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Իսկ այժմ գերատեսչությունն առաջարկում է չտուգանել քաղաքացիներին՝ Կադաստրի կոմիտեի թույլ տված սխալի պատճառով, և սահմանափակվել հարկի պակասող գումարի վճարմամբ։ <Դա լավ գործիք է միայն բարեխիղճ հարկ վճարողի համար: Եթե նա կատարել է իր հարկային պարտավորությունները, այդ տուգանքները զրոյացվում են։ Եվ, եթե նա չի կատարել իր հարկային պարտավորությունները և չի վճարել դրանք այս տարիների ընթացքում, ապա այդ տույժերը նրա համար չեն չեղարկվում։ Այսինքն, նախագիծը կօգնի բարեխիղճ հարկատուին", - մանրամասնել է Թովմասյանը։
Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել