
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև տարեկան 9,6% (2023թ. նույն ժամանակահատվածի 10,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը:
Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։
