Ուրբաթ, 6 Սեպտեմբերի 2024 13:55
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովը

Երևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովը

Արմինֆո. Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական համաժողովի այս տարվա գլխավոր թեման է <ԵԱՏՄ 10 տարի. հեռանկարներ և առաջնահերթություններ>: Համաժողովի մասնակիցները կքննարկեն միության անդամ պետությունների տնտեսական համագործակցության արդիական ուղղությունները, ինչպիսիք են ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը, համակողմանի կոոպերացիան և տեխնոլոգիական համագործակցությունը, թվայնացումը, տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկայի զարգացումը, ներքին շուկայի որակը և ձեռներեցությանն աջակցությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը:

 

Համաժողովի գործարար մասի նստաշրջանների թեմատիկան կկենտրոնանա եվրասիական < հնգյակի > օրակարգի արդիական և համատեղ ուշադրություն պահանջող հարցերի լուծումների որոնման վրա: Համաժողովը կզուգադիպի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, և նախատեսում Է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն, որոնք շահագրգռված են Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ:

 

Միջոցառումն անցկացվում է 2024 թվականին Եվրասիական  տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում:-