Արմինֆո.Idram Junior հավելվածում արդեն հնարավոր է պատրաստվել Koreez-ի և Junius-ի կազմակերպած համատեղ մրցույթին և շահել iPhone 15։
Սեպտեմբերի 10-ին և 11-ին տեղի կունենա ֆինանսական գրագիտության Junius մրցույթը, որի ընթացքում 3-8-րդ դասարանի աշակերտները կստուգեն իրենց գիտելիքները ֆինանսների և տեղեկատվական անվտանգության ոլորտում։
Յուրաքանչյուր դասարանի համար հատկացված են 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած 6 աշակերտ կստանա iPhone 15, երկրորդ հորիզոնական զբաղեցրած 6 աշակերտ կստանա Yerevan Park-ի 4 տոմս և սննդի փաթեթ՝ ողջ ընտանիքով ժամանակ անցկացնելու հնարավորությամբ, երրորդ հորիզոնականը զբաղեցրած 6 աշակերտ կստանա Yerevan Park-ի 2 տոմս և սննդի փաթեթ:
Մրցանակ ստանալու համար անհրաժեշտ է պատրաստվել մրցույթին և դա կարելի է անել Idram Junior հավելվածում։ Հավելվածն անհրաժեշտ է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից և խաղալով պատրաստվել թե մրցույթին, թե ձեռք բերել գիտելիքներ ֆինանսական աշխարհի մասին։
RUB | 4.07 | 0.00 |
USD | 386.99 | -0.06 |
EUR | 426.85 | -0.61 |
GBP | 509.55 | 1.82 |
CAD | 285.54 | -0.49 |
JPY | 26.42 | 0.06 |
CNY | 55.14 | -0.01 |
CHF | 454.37 | -0.88 |