Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը համաձայն չէ հայկական բեռնափոխադրող ընկերությունների այն պնդմանը, թե թուրքական և վրացական փոխադրողները Հայաստանում արտոնյալ դիրք են զբաղեցնում իրենց համեմատ:
«Ծանոթ եմ խնդրին: Նախարարությունում հանդիպել ենք բեռնափոխադրողների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ։ Չենք կարծում, որ նրանք արտոնյալ դիրք ունեն, քանի որ պայմանները նույնն են, առավել ևս, որ բեռնափոխադրումներն իրականացվում են ԵԱՏՄ տարածքում, որտեղ մենք ունենք ավելի արտոնյալ ռեժիմ", - սեպտեմբերի 9-ին խորհրդարանում հայտարարել է Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորի համապատասխան հարցին։
Նշենք, որ հայկական բեռնափոխադրող ընկերություններն ավելի վաղ դժգոհություն էին հայտնել բեռնափոխադրումների ոլորտում երկրի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, որի արդյունքում, ըստ նրանց, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել թուրքական և վրացական փոխադրողների հետ:
RUB | 4.07 | 0.00 |
USD | 386.99 | -0.06 |
EUR | 426.85 | -0.61 |
GBP | 509.55 | 1.82 |
CAD | 285.54 | -0.49 |
JPY | 26.42 | 0.06 |
CNY | 55.14 | -0.01 |
CHF | 454.37 | -0.88 |