Արմինֆո.2024 թվականի սեպտեմբերի 9-ին “ԱրմՍվիսԲանկ” ՓԲԸ-ն և Վաղարշապատի համայնքապետարանը ստորագրեցին հուշագիր՝ որը նպատակ ունի աջակցելու քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը։ Հուշագիրը ստորագրեցին Բանկի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը և Վաղարշապատի համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը։
Հուշագրի շրջանակում Բանկը նվիրաբերել է 30 հատ "Կանադական Հուդայածառ" տեսակի ծառեր՝ Իսի Լե Մուլինո փողոցում տնկելու համար։ Ծառատունկի աշխատանքները նախատեսվում է իրականացնել Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություններին ընդառաջ՝ նպաստելով քաղաքի բարեկարգմանը և էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնել իրականացնել ծառատունկի ամբողջ գործընթացը և ապահովել ծառերի խնամքի համար անհրաժեշտ բոլոր հետագա գործողությունները։
Այս նախագիծը կարևոր նշանակություն ունի Վաղարշապատի համայնքի զարգացման և շրջակա միջավայրի պահպանման առումով, և նաև ընդգծում է ԱրմՍվիսԲանկի նվիրվածությունը համայնքային նախաձեռնություններին ու շրջակա միջավայրի բարելավմանը: Նախագծի այս փուլը ևս մեկ օրինակ է Բանկի և համայնքային կառույցների համագործակցության՝ նպատակ ունենալով աջակցել հասարակական կարևոր նախաձեռնություններին և համայնքների կայուն զարգացմանը։
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |