Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024 19:27
Ալեքսանդր Ավանեսով

Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայի

Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայի

Արմինֆո. Ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կառավարությունը պետք է հաստատի իր իսկ 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ստեղծված "Նոր ատոմային էներգաբլոկի շինարարություն" ՓԲԸ-ի կանոնադրությունը և ղեկավար կազմը։

Նախագծի հեղինակների մտահղացմամբ ՝ նոր ընկերությունը կհամապատասխանի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) չափանիշներին: Նրա խնդիրն է լինելու անցկացնել բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների համեմատական ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում, որի հիման վրա երկրի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի նոր բլոկի տեսակի վերաբերյալ։ Ընկերությունը պետք է նաև բանակցություններ վարի և պատրաստի փաստաթղթեր ՝ կապված նոր ատոմային էներգաբլոկի կամ Էներգաբլոկների կառուցման, ֆինանսավորման, տնօրինման և շահագործման հետ ՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին օրենքի ընդունումից հետո: Նա նաև պետք է կառավարի, կազմակերպի և պատասխանատվություն կրի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար, այսինքն ՝ լինի նախագծի կատարողը։

Կախված վերը նշված աշխատանքների փուլերից' ՓԲԸ-ն պետք է համալրվի համապատասխան անձնակազմով, իսկ հետագայում դառնա կայանի օպերատոր' նոր բլոկի կառուցման ավարտից հետո: Մոտավոր գնահատմամբ ՝ 2024 թվականի նախապատրաստական փուլում ընկերության ստեղծմանը և գործունեությանը կուղղվի շուրջ 200 մլն դրամ, իսկ հետագա տարիներին ՝ 800 - ական մլն դրամ:

Հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ - ի հանձնարարականները ՝ նման նախագծի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր բնագավառների (Էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, շրջակա միջավայրի պահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն) 50-60 բարձր որակավորում ունեցող մասնագետների հաստիք: "Մենք կարծում ենք, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի հավաքագրումից հետո, 1,5-2 տարվա ընթացքում այն կկարողանա կառավարությանը հիմնավոր առաջարկություն ներկայացնել տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ ։ Պետք է նշել, որ այդ ճանապարհով են գնացել ատոմային նոր էներգաբլոկներ կառուցող բոլոր երկրները (ԱՄԷ, Ռումինիա, Եգիպտոս, Թուրքիա, Բանգլադեշ և այլն)", - ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ։

Մինչդեռ, ընկերության ստեղծման մասին որոշումից մի քանի օր անց, ԱՄՆ-ում հաստատել են "123 համաձայնագրին" միանալու Երեւանի հայտի առկայությունը, որի համաձայն, փաստաթղթին հավանության դեպքում Հայաստանը կարող է հասանելիություն ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին: Նշվել էր, որ հանրապետության միանալն այդ համաձայնագրին կարող է ճանապարհ բացել ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ԱԷԿ-ի նախագծման և կառուցման համար, որը կփոխարինի խորհրդային տարիներին կառուցված Հայկական ատոմային էլեկտրակայանին:

Հետաքրքրական է, որ Երևանի և Վաշինգտոնի նախաձեռնության մասին բարձրաձայնվել է "Ռոսատոմ"-ի զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի այն հայտարարությունից ընդամենը երեք ամիս անց, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին առաջարկել տարբեր հզորությունների ատոմային էներգաբլոկներ ։ "Հայաստանում ԱԷԿ-ի հաջորդ բլոկի հետ կապված հարցն, անշուշտ, ՀՀ կառավարության որոշումն է ։ Կարող եմ ասել, որ կան տարբեր կանխատեսումներ, թե որքան հզորություն կպահանջվի ԱԷԿ-ի էներգաբլոկին ։ Ես շփվում եմ էներգետիկայի ոլորտում մեր գործընկերների հետ, տարբեր կարծիքներ կան, որ Հայաստանը ևս շահագրգռված է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորի կառուցմամբ, հատկապես, եթե հնարավոր լինի մասնակի արտահանում ապահովել հարևան երկրներ, օրինակ ՝ Վրաստան ։ Ուստի սա խնդիր է, որը պետք է լուծի Հայաստանի ղեկավարությունը", - ընդգծել է Կիրիլ Կոմարովը ։

Այս ֆոնին Հայաստանի փորձագիտական հանրությունում լուրջ քննարկումներ են ծավալվել այն մասին, թե ինչ հզորության, դիզայնի եւ որ պետության բլոկ է անհրաժեշտ հանրապետությանը ՝ փոքր մոդուլային ռեակտորով, թե՞ ավելի մեծ հզորությամբ։

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Հրանտ Բագրատյանը, որի վարչապետության շրջանում որոշում է ընդունվել Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի վերագործարկման մասին, որը թույլ է տվել երկրին հաղթահարել սուր էներգետիկ ճգնաժամի հետևանքները, հաղորդել է, որ Հայաստանն, ամեն դեպքում, չի կարող  առանց ատոմային էներգետիկայի: Հիմնավորելով իր դիրքորոշումը ՝ նախկին վարչապետը հիշեցրել է, որ 1995թ. նոյեմբերին ՀԱԷԿ-ի վերագործարկումից հետո հաջողվել է լուծել բազմաթիվ խնդիրներ. դադարել են հովհարային անջատումները, դադարեցվել է Սևանա լճից անխնա ջրառը, անտառների անվերահսկելի ոչնչացումը: Այս բոլոր քայլերը թույլ են տվել երկրին ավելի հանգիստ մթնոլորտում բռնել կայուն տնտեսական զարգացման ուղին։

Նոր ատոմային էներգաբլոկի անհրաժեշտության շուրջ ծավալված քննարկումների ֆոնին նախկին վարչապետը մատնանշել է նավթի եւ գազի պաշարների զգալի կրճատումները, որոնք, բացի այդ, բավականին թանկ արժեն միջուկային վառելիքի համեմատ: Ընդ որում, ատոմային հզորությունները էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, այդ թվում ՝ արեւի եւ քամու էներգիայով փոխարինելու հնարավորությունները, որոնց մասին շատ է խոսվում հայ հասարակության շրջանում, Հրանտ Բագրատյանն անտեղի է համարել, քանի որ խոսքը պետք է գնա բազիսային հզորությունների մասին, որոնք վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրները, պարզապես, չունեն: "Իհարկե, ատոմային էներգետիկան հեռանկարներ ունի երկրում, բայց հարցն այն է, թե ինչպես տնօրինել այն, հատկապես, եթե խոսքը վերաբերում է վառելիքին, որի պաշարները մեծապես գերազանցում են նավթի եւ գազի պաշարները։ Վերջին շրջանում շատ է խոսվում ջերմամիջուկային Էներգետիկայի մասին, ես մասնագետ չեմ, բայց հնարավոր է, որ այն փոխարինի ատոմային էներգետիկային, սակայն դա հեռավոր հեռանկարի հարց է", - ասաց նախկին վարչապետը։

Նա հավելել է, որ ատոմակայանների ռուսական տեխնոլոգիաները շատ արդյունավետ են, ինչի վկայությունն է Հայկական ԱԷԿ-ի ներկայումս գործող էներգաբլոկը, որտեղ շահագործման 29 տարվա ընթացքում 1995թ. վերագործարկումից հետո ոչ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է փոքր մոդուլային ատոմակայաններին, ապա, ինչպես ընդգծել է Բագրատյանը, դրանց առաջին նմուշները կառուցել են ռուսներն ու չինացիները, այլ ոչ թե՝ ամերիկացիները։ "Ասեմ ավելին, որքան ինձ հայտնի է, ամերիկացիներն այսօր դեռ չունեն գործող փոքր մոդուլային բլոկներ, բացի այդ, հայտնի է նույնիսկ տնտեսական նկատառումներով տնային շուկայում պլանավորված պիլոտային նախագծի չեղարկման մասին, իսկ ահա Ռուսաստանն արդեն պայմանագրեր է ստորագրել Ուզբեկստանում փոքր հզորության ռեակտորների կառուցման վերաբերյալ եւ նմանատիպ բլոկ է կառուցում իր մոտ ՝ Յակուտիայում", - նշել է նախկին վարչապետը:

Նա նկատել է, որ փոքր մոդուլային ռեակտորներով էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը շատ բարձր է, 2024 թվականի գներով այն կազմում է ավելի քան 8 հազար դոլար մեկ կվտ սահմանված հզորության համար։ Այսինքն ՝ 110 մՎտ ցածր հզորությամբ բլոկի կառուցման դեպքում պետք է գտնել մոտ 1,5 մլրդ դոլար: "Տնտեսական տեսանկյունից դա խոսում է նման հզորությամբ բլոկների անարդյունավետության բարձր աստիճանի մասին: 600 ՄՎտ ստացիոնար բլոկի կառուցումը լիովին բավարար և ընդունելի կլինի հանրապետության համար, իսկ Ռուսաստանը, որքան ինձ հայտնի է, ունի նման նախագծեր ։ Պետք չէ նաև հաշվի չառնել այն փաստը, որ հայ մասնագետներին ծանոթ են ռուսական տեխնոլոգիաները, ինչը չես ասի ամերիկյան տեխնոլոգիաների մասին, որոնց տնտեսական և տեխնոլոգիական մրցունակությունը մի շարք հարցեր է առաջացնում ։ Եվ հետո ՝ ինչպե՞ս է լուծվելու ամերիկյան վառելիքի մատակարարման խնդիրը։ Այստեղ մենք ռուսների հետ ունենք մատակարարումների լավ կարգավորված լոգիստիկա", - ասել է Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվեր 2016 թվականին, սակայն դրա ծառայության ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը: Հիմնական աշխատանքները կատարվել են 189 մլն դոլարի ռուսական վարկերի և դրամաշնորհների հաշվին, իսկ մնացած մասը ՝ ՀՀ պետբյուջեի 63,2 մլրդ դրամի հաշվին: Ներկայումս կայանում իրականացվում է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036թ. կրկին երկարաձգելու ծրագիրը: Աշխատանքներն իրականացնում է "Ռուսատոմ Սերվիս" ընկերությունը, որը մտնում է "Ռոսատոմ" ՊԿ-ի կոնտուրի մեջ ։ Էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2036 թվականը կառուցել նոր ատոմակայան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93