Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024 13:24

Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ

 Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ

Արմինֆո. ԱրմՍվիսԲանկն ուրախ է տեղեկացնել Visa International-ի հետ  նոր գործընկերության մասին՝ դառնալով համաշխարհային վճարային տեխնոլոգիաների առաջատարի հիմնական անդամ: Այս համաձայնագիրը նշանավորում է ԱրմՍվիսԲանկի և VISA International-ի միջև խոստումնալից համագործակցության սկիզբը՝ ապահովելով աճի և զարգացման նոր հնարավորություններ:

Որպես հիմնական  անդամ՝ Բանկն այժմ լիազորված է մասնակցել Visa-ի կողմից հաստատված բոլոր ծրագրերին: Համագործակցության շրջանակներում   Բանկը հնարավորություն կստանա  իր հաճախորդներին առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան նորարարական լուծումներ:

«VISA-ի հետ համագործակցությունը Բանկի համար ռազմավարական քայլ է՝ ընդլայնելու իր առաջարկները և ամրապնդելու իր դիրքերը շուկայում՝ օգտագործելով Visa-ի լայն ցանցը և վճարային տեխնոլոգիաների փորձը»- ասաց Անժելա Բարսեղյանը, ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ, Առևտրի ֆինանսավորման եվ թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն: 

«Մենք ուրախ ենք հայտարարել, որ ԱրմՍվիսԲանկը դարձել է Visa International-ի հիմնական անդամ: Այս համագործակցությունը ընդգծում է Visa-ի նվիրվածությունը Հայաստանի ֆինանսական հասանելիության զարգացմանը՝ աջակցելով ֆինանսական հաստատություններին՝ ապահովելու անվտանգ և նորարար վճարման լուծումներ: Visa-ի գլոբալ ցանցից օգտվելով՝ ԱրմՍվիսԲանկը կբարելավի իր ծառայությունները և հաճախորդներին կտրամադրի նորարարական ֆինանսական ծառայություններ: Մենք հպարտ ենք ընդլայնելու Հայաստանում մեր գործընկերների հնարավորությունները», - ասաց Դիանա Կիգուրաձեն՝ Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջերը: