Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024 10:52
Նաիրա Բադալյան

Քաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքով

Քաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքով

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։

 

«Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց», - ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։