Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024 12:34

Արմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակին

Արմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակին

Արմինֆո.Սեպտեմբերի 3-ին Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակության շրջանակում ԱրմՍվիսԲանկն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից, Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, արդեն երրորդ անգամ արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» (“Leading partner bank in Armenia”)  մրցանակին:

ԱԶԲ-ի կողմից մրցանակների շնորհումը խոսում է Բանկի և վերջինիս միջև առևտրի ֆինանսավորման ոլորտում տարեցտարի խորացող արդյունավետ համագործակցության մասին. Բանկը և ԱԶԲ-ն Առևտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցում են դեռևս 2014թ-ից:

Բանկն իր գործունեության ընթացքում որպես ռազմավարական զարգացման ուղղություն համարում է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։