Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։ ԱրարատԲանկը երկրորդ տարին ստանձնում է մրցանակային ֆոնդի տրամադրումը՝ ընդգծելով իր հանձնառությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք շահույթից զատ կարևորում են նաև բիզնեսի սոցիալական բաղադրիչը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրո մրցանակային ֆոնդ, որը բաշխվել էր չորս հաղթող թիմերի միջև՝ Adapteon, Contests Lab, Gyugh.org, Refill:
Այս տարի ևս բանկը շարունակում է իր աջակցությունը՝ ապահովելով մրցանակային ֆոնդը:
Մրցանակաբաշխության արդյունքները և հաղթող թիմերը կհայտարարվեն Իմփաքթ Հաբ Երևանում հոկտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման ընթացքում:
SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր:
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |