Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր:
Կառավարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն: Ծրագիրն ընդգրկում է 350 հա հողատարածք:
Քննարկման ընթացքում ներկայացվել են հայեցակարգով սահմանված առաջնահերթությունները, նպատակները, հստակեցվել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետագա քայլերը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ծրագրերի ևս՝ Կասկադի, Օղակաձև զբոսայգու և այլն:
Վարչապետը կարևորել է նման ներդրումային ծրագրերի իրականացումը և ընդգծել դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը:
RUB | 3.97 | 0.02 |
USD | 387.37 | 0.14 |
EUR | 417.58 | 1.15 |
GBP | 502.19 | 2.51 |
CAD | 278.86 | 0.00 |
JPY | 25.46 | 0.32 |
CNY | 54.07 | 0.00 |
CHF | 445.15 | 3.51 |