Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024 17:24

Վրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածը

Վրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածը

Արմինֆո. Վրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, վրացական իշխանությունները պետք է վերակառուցեն ճանապարհի 47 կմ-ը ։ Հաջորդ լողափնյա սեզոնին Հայաստանի բնակիչները Վրաստանի սևծովյան ափ կհասնեն ուղիղ, կարճ ճանապարհով։

 

Ինչպես հաղորդում է "Վրաստանի ճանապարհներ" առցանց հարթակը, Խուլո-Զարզմա ճանապարհի նախագծի ավարտից հետո Բաթումիից Ախալցխա ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 1,5 ժամով: Խուլո-Զարզմա ճանապարհն անցնում է բարդ երկրաբանական ռելիեֆով և կապում է Բեշումի լեռնադահուկային հանգստավայրը Բաթումի և Թբիլիսիի հետ։

 

<Վերականգնում-վերակառուցումն իրականացվում է 47 կմ երկարությամբ ճանապարհի վրա: Վերականգնման տեղամասը սկսվում է Խուլո ավանից, անցնում Գոդերձի լեռնանցքով և հասնում Ադիգենի շրջանի Զարզմա գյուղ ։ Նշված ավտոճանապարհի վերականգնման-վերակառուցման արդյունքում զգալիորեն կբարելավվի անցանելիությունը, և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը: