Արմինֆո."Ներուժ5.0" ծրագրին այս տարի մասնակցում է 35 սփյուռքահայ ստրատափ։ Այդ մասին ծրագրի բացման արարողության ժամանակ հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ստարտափները մասնակցում են այս ծրագրին ՝ իրենց տեխնոլոգիական գաղափարները ներկայացնելու, դրանք զարգացնելու և Հայաստանում կայուն բիզնես դարձնելու նպատակով։ Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ «Ներուժ5.0»-ը կարևոր քայլ է Սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և Հայաստանում դրա տեխնոլոգիական պոտենիցալի իրականացման համատեքստում: "Շատերի համար ծրագրին մասնակցելու որոշումը բեկումնային կլինի, քանի որ այն նախատեսում է տեղափոխվել Հայաստան և ներդրում ունենալ նրա տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում", - նշել է նա:
Հայրապետյանը նախաձեռնության մասնակիցներին ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը խթանող օրենսդրական նախաձեռնությունները: Նա նշել է, որ ամեն ինչի հիմքում ընկած է Հայաստանը տեխնոլոգիական հանգույց դարձնելու գաղափարը:
Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների "Ներուժ" պետական ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, մասնագիտական հայրենադարձությանը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: Ընդհանուր առմամբ, ծրագրին մասնակցելու համար այս տարի հայտ է ներկայացվել 20 երկրի 64 ստարտափներից:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հասույթն առաջին կիսամյակում աճել է 10,4%-ով ' կազմելով 440.8 մլրդ դրամ:
Ընդ որում, միայն ՏՏ ոլորտում մատուցված ծառայությունները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 14,1%- ով ՝ մինչեւ 186,8 մլրդ դրամ։ ՏՀՏ արտադրական հատվածը ևս անկում է գրանցել ՝ 49,2% - ով ՝ մինչեւ 357,6 մլն դրամ։ Մինչդեռ, այս ոլորտում առևտուրն աճել է 1.6 անգամ՝ հասնելով 174.4 մլրդ դրամի։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը բարելավել է իր դիրքերը ստարտափ էկոհամակարգի գլոբալ ինդեքսում՝ 100 երկրների շարքում զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը (Նախորդ տարվա 60-ի փոխարեն) ՝ առաջ անցնելով Վրաստանից և դառնալով տարածաշրջանի առաջատարը:
Օրեր առաջ Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը հաղորդել էր, որ վերջին 10 տարիների ընթացքում միայն 10 առաջատար (ֆինանսավորման չափերով) ստարտափներ ներգրավել են մոտ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներից: Ցավոք, այդ ընկերությունների ճնշող մեծամասնությունը գրանցված է այլ երկրներում, եւ այդ ընկերություններում կատարված օտարերկրյա ներդրումները հաշվի չեն առնվում Հայաստանի կողմից, հավելել է նա: