Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024 12:10
Ալեքսանդր Ավանեսով

2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կբարձրացվի մինչեւ 12%

2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կբարձրացվի մինչեւ 12%

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն: Ընդ որում, առավելագույն չափը կկազմի 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։  

 

Սակայն, ինչպես ասվում է նախարարության հաղորդագրությունում, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։ -