Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորական ուղերձ է հղել: Կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում փոխվարչապետը ընդգծել է, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ինչը հնարավոր է դարձել նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների պետության հետ համագործակցության արդյունքում:
«Մեզ համար հպարտություն է, որ Հայաստանն այս ոլորտում օրինակելի է շատ երկրների համար:
Ամունդի հեղինակավոր միջազգային կազմակերպության գործունեությունը Հայաստանում ոչ միայն առանցքային էր այս կարևոր ռեֆորմի իրականացման տեսանկյունից, այլև ազդակ է միջազգային հանրությանը Հայաստանում ներդրումներ իրականացնելու և խոշոր ծրագրեր նախաձեռնելու համար:
Առաջադեմ Կառավարիչների գործունեությունը պետք է նպաստի նաև երկրում կապիտալի շուկայի զարգացմանը՝ ոլորտի լավագույն փորձի ու գիտելիքի օգտագործմամբ»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ համակարգի ներդրման պահից մինչ օրս 2013 թվին ՀՀ ԿԲ-ից ՊԿԿՀ շրջանակում կենսաթոշակային միջոցների կառավարման լիցենզիա է ստացել երկու ՊԿՀ ՝ "Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա" (C-Quadrat Ampega) և "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" (Amundi-ACBA): Առաջինի բաժնետերերն են ավստրիական C-Quadrat Investment AG ներդրումային ընկերությունը և գերմանական Talanx Asset Management ընկերությունը։ Ակտիվների մեծությամբ (մոտ 150 մլրդ եվրո) Talanx Asset Management GmbH-ն Եվրոպայի խոշորագույն ապահովագրական և ֆինանսական խմբերից մեկն է, որը ներկայացված է 150 երկրներում: Երկրորդի բաժնետերերն են 35 երկրներում ավելի քան 2,2 տրլն եվրոյի չափով ակտիվներ կառավարող ֆրանսիական Amundi ընկերությունը և հայկական Acba Bank-ը (49%):
2024 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Ամունդի-Ակբա երեք հիմնադրամների մասնակիցների թիվը հասել է 495 հազարի, կառավարվող ակտիվների ծավալը՝ 517 մլրդ դրամ (տարեկան աճը միջինում գնահատվում է 30-40%)։ Դրանց 21% - ը կամ 107 մլրդ դրամը կազմել է կառավարման արդյունքներով ապահովված եկամուտը։ "Ամունդի-Ակբա" - ի կողմից կառավարվող բոլոր երեք հիմնադրամներն ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում աճել են 100 մլրդ դրամով, որից միայն տարեսկզբից եկամուտը կազմել է 34 մլրդ դրամ, եկամտաբերությունը հասել է 8,4 տոկոսի: