Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2024 12:36
Ալինե Գրիգորյան

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով

Արմինֆո.«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով: Այդ մասին հաղորդում է "Արմենիա" Միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ը:

 

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Երևան - Վոլգոգրադ - Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Ավիատոմսեր՝ armenianairlines.am», - ասվում է հաորդագրությունում:

 

Նշենք, որ "Հայկական ավիաուղիներ" ավիաընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին ։ Ավիաընկերությունն իր առջև նպատակ է դրել զարգացնել միջազգային երթուղիների ցանցը, ինչպես նաև ընդլայնել միացնող չվերթների հարմարավետ մոդելը, որը հիմնված է Երևանի տարածքով թռիչքների գործող ծրագրի վրա: