Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2024 15:34
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր

Ամերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր

Արմինֆո.Ամերիաբանկը հանդես է եկել որպես EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր, որն արդեն երկու անգամ անցկացվում է Հայաստանում:

 

Համաժողովի նպատակն է ճյուղի մասնագետներին և ներդրողներին ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերջին միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև նպաստել ստարտափների աճին ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներդրողների և բիզնես հրեշտակների առջև ներկայացնել իրենց նորարարական լուծումները: EMERGE-ի գործընկերներ են նաև այնպիսի տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Google-ը , Microsoft-ը, Social Discovery Group-ը, Founder Institute-ը, Nebius-ը և այլ հայտնի ընկերություններ:

 

Բանախոսների թվում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Microsoft, Nebius, Krisp, Picsart, Renderforest: Համաժողովի շրջանակներում տեղի են ունենում նաև պանելային քննարկումներ՝ ճյուղի առաջատար ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

EMERGE-ում գործընկերային և հովանավորչական ինտեգրման համակարգող Կարոլինա Ռեշետնիկովան պատմել է, որ համաժողովը հիմնադրվել է 2018 թվականին ՝ նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել ԱՊՀ երկրների տեխնոլոգիական շուկաներին ՝ առաջխաղացման և գլոբալ հնարավորությունների ստացման համատեքստում: Բացի այդ, EMERGE-ը կոչված է օգնելու ստարտափներին աճել և ստանալ անհրաժեշտ ներդրումներ: Նրա խոսքով՝ համաժողովի գոյության 8 տարիների ընթացքում մասնակից ստարտափներին հաջողվել է ներգրավել շուրջ 40 մլն եվրոյի ներդրումներ: Համաժողովն ունի բազմաթիվ հաջողված քեյսեր։ Տարեկան ներգրավվում է ավելի քան 1 մլն եվրո ներդրում։ Բացի այդ, համաժողովին մասնակցում են աքսելերատորներ, որոնք, գնահատելով ներկայացված լուծումները, առաջարկում են ֆինալիստներին կամ հաղթող ստարտափներին իրենց մոտ աքսելերացիա անցնել:

 

Ռեշետնիկովան նշել է, որ նախորդ անգամ Երեւանում համաժողովը շատ հաջող է անցել, մասնակիցների թիվը գերազանցել Է 3,2 հազարը, այս տարի սպասվում է ավելի քան 2 հազար մասնակցություն:

 

"Մեր նպատակն է ստարտափներին տալ գլոբալ հնարավորություններ և գործընկերների օգնությամբ ցույց տալ դրանք լայն հանրությանը, օգնել հետագայում աճել, որպեսզի նրանք դուրս գան համաշխարհային շուկա", - ասել է նա: Այս տարի համաժողովին մասնակցում են շուրջ 50 երկրների 150 ստրատապներ, նույնքան ներդրողներ և բիզնես-հրեշտակներ, ավելի քան 50 հովանավորներ և գործընկերներ:

 

Ստարտափների ընդհանուր թվի 30% - ը բաժին է ընկնում հայկական ստարտափներին ։ ԱՊՀ երկրների շարքում համակարգողը նշել է նաև Ղազախստանը, Ուզբեկստանը, բացի այդ համաժողովին մասնակցում են ստարտափներ Լատվիայից, Էստոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, որոնց թվում շատերը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են:

 

Համաժողովի շրջանակներում Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը մասնակցել է "Ինչպես ստեղծել հաջողակ թիմեր գլոբալ տեխնոլոգիական բիզնեսում" թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ամերիաբանկի հաջող փորձն այդ ուղղությամբ: Նույն պանելային քննարկմանը մասնակցել են Service Titan-ի, Simply Technologies-ի, The Recursive-ի, Renderforest -ի ներկայացուցիչներ։

 

Լրագրողների հետ զրույցում Աննա Վարդանյանցը նշել է, որ Ամերիաբանկի համար, որպես ֆինանսական-տեխնոլոգիական ընկերության, չափազանց կարևոր է շուկայում տեխնոլոգիական հմտությունների զարգացումը: Ամերիան այսօր ունի տարբեր պրոֆիլի ավելի քան 200 մասնագետ: "Մենք ակտիվորեն աշխատում ենք tec մասնագետների հետ։ Անցյալ տարի թվային փոխակերպման շրջանակում մենք ստեղծեցինք ավելի քան 40 արդյունավետ թիմ: Եվ մեր հաջողության գրավականն այն է, որ նոր լուծումներն ու հնարավորությունները ստեղծվում են տեխնոլոգիաների և բիզնեսի սիներգիայի մեջ ՝ մեր հաճախորդների համար փորձը բարելավելու նպատակով", - ասել է նա։

 

Խոսելով հայկական շուկայի մասին՝ Վարդանյանցը նշել է, որ բիզնեսի մասով մեր երկրում առկա են անհրաժեշտ իրավասություններ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հմտությունների բարձր որակ, սակայն տեխնոլոգիաների մասով  կա բաց: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում առկա կրթական մակարդակը դեռևս չի կարող բավարարել մասնավոր հատվածի և գործատուների կողմից ներկայացվող ծավալներն ու պահանջները։ Փորձագետը պարզաբանել է, որ Հայաստանում կրթական համակարգն ավելի շատ ուղղված է ավանդական մասնագիտությունների վերարտադրմանը և չի կենտրոնանում տեխնոլոգիական ուղղությունների վրա: Այս մեծ բացը սեփական ուժերով փորձում են ծածկել հենց իրենք՝ ընկերությունները՝ սկսնակ մասնագետների համար տարբեր ծրագրերի իրականացման միջոցով, որոնք կօգնեն համալրել գիտելիքների պաշարը։ "Այսպիսով, լրացվում է իրական աշխարհում անհրաժեշտ գիտելիքների բացը", - ասել է Վարդանյանցը:

 

Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման վարչության պետ Շավարշ Ոսկանյանը, իր հերթին, համաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանկի համար կարևոր է արագացնել թվային փոխակերպման գործընթացները և ունենալ գրագետ թվային գործընկերներ, հաճախորդներ, ինչպես նաև նորարարությունները բերել Հայաստան: Նա ընդգծել է, որ թվային փոխակերպման հիմքում մարդն է, և սյդ համատեքստում չափազանց կարևոր է նրա մտածողությունը փոխել դեպի ստեղծարարություն և նորարարություն:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' Ոսկանյանը նշել է, որ Ամերիաբանկն անցել է թվայնացման այն բարդ և հիմնական փուլը, և այժմ թափ է հավաքում։ "Այս պահին տոկոսային հարաբերակցությամբ չեմ կարող ստույգ ասել, թե որքան է penetration rate ցուցանիշը, բայց բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունները հասանելի են թվային տարածությունում", - ասել է նա։ Ամերիաբանկի հաջողված թվային նախագծերից նա նշել է Estate.ameriabank.am հարթակը, որն իրենից ներկայացնում է էկո-համակարգ, որը չի սահմանափակվում վարկային գործարքով: Նման համակարգերը գործում են ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Բանկը գործարկել է նաև առցանց վարկավորում ՓՄՁ-ների, ֆիզիկական անձանց, MyInvest, MyAmeria և այլ հարթակների համար:

 

"Սա միայն թվային ծառայությունները չեն, սա մարդու մտածելակերպի փոփոխություն է, որն ուղղված է կյանքի որակի բարձրացմանը և միջավայրի փոփոխմանը։ Սա է մեր հիմնական նպատակը, որին հնարավոր է հասնել միայն մտածելակերպի փոփոխության միջոցով ՝ հնարավորություն տալով մարդկանց ստեղծել ավելի որակյալ և հարմարավետ ապրանքներ հաճախորդների համար", - ասել է նա։

 

Միևնույն ժամանակ, Ոսկանյանը կարևորել է EMERGE-ի նման համաժողովների անցկացման հաճախականությունը, որոնք որպես արդյունավետ հարթակ են ծառայում փորձի, գիտելիքների, նորարարությունների փոխանակման համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքըՀայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերովԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցերՄիրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.11.2025
RUB4.720.01
USD382.09-0.43
EUR442.04-0.69
GBP501.45-1.10
CAD272.59-0.05
JPY24.67-0.13
CNY53.68-0.05
CHF477.910.95