Արմինֆո.Ճամփորդելն առավել հարմարավետ դարձնելու հնարավորություն միշտ կա, հատկապես, երբ IDBank-ի պրեմիում հաճախորդ եք։
Հոկտեմբերի 1-ից օդանավակայաններում բիզնես սրահների մուտքը Lounge Key հավելվածի փոխարեն իրականացվելու է Visa Airport Companion հավելվածի միջոցով։ Այդպիսով, IDBank-ի պրեմիում հաճախորդները կունենան ոչ միայն թվային անդամակցություն, այլև հնարավորություն որոնել ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, տեսնել իրենց հասանելի մուտքերի քանակն ու օգտագործված մուտքերի պատմությունը։ Ինչպես նաև այսուհետ հնարավոր է 1300 օդանավակայանների բիզնես սրահներին կցել մեկից ավելի պրեմիում քարտեր և տեսնել դրանց մուտքերը։
Մի քանի պարզ քայլ, և բիզնես սրահների դռները բաց կլինեն․ անհրաժեշտ է ներբեռնել և գրանցվել Visa Airport Companion հավելվածում, ստանալ թվային անդամակցություն, այնուհետև ցուցադրել QR-ը և մուտք գործել բիզնես սրահ։ Ի դեպ, նոր հավելվածով ևս կարիք չի լինի յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ նոր QR կոդ գեներացնել:
Կարևոր է նշել, որ հոկտեմբերի 1-ից բիզնես սրահ մուտք գործելու համար նախատեսված նախկին QR-ները համարվելու են անվավեր, ինչպես նաև հնարավոր չի լինի մուտք գործել բիզնես սրահներ՝ ցուցադրելով բանկային քարտը։
IDBank-ի պրեմիում հաճախորդ դառնալով՝ հնարավորություն կունենաք օգտվելու ոչ միայն բիզնես սրահներ անվճար մուտք գործելու առավելությունից, այլ նաև Fast Track, ինտերնետ ռոումինգ, ճամփորդական ապահովագրություն, զեղչեր և քեշբեքներ ամբողջ աշխարհում, ճամփորդական արտոնություններ և բազմաթիվ այլ հնարավորություններ։
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |