Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024 17:03
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կանցկացվի "ԵԱՏՄ 10 տարի" խորհրդաժողովը

Երևանում կանցկացվի "ԵԱՏՄ 10 տարի" խորհրդաժողովը

Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում կանցկացվի "ԵԱՏՄ 10 տարին" խորհրդաժողովը: Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

 

Աղբյուրի համաձայն, միջոցառմանը կքննարկվեն անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունների, պետական գնումների ՝ որպես տնտեսական ինտեգրման գործոնների հետ կապված հարցեր: Կանցկացվի նաև հանրային ընդունարան գործարար մարդկանց համար:

 

"Հանրային ընդունարանն ուղիղ կապ է բիզնեսի հետ, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կներկայացնի իր աշխատանքը և աջակցություն կցուցաբերի բիզնես խնդիրների լուծմանը ։ Ցանկացողների համար կկազմակերպվեն անհատական խորհրդատվություններ: Հայ գործարարներին հրավիրում ենք մասնակցելու առաջիկա միջոցառմանը: Մասնակցելու և բեյջ ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց", - նշված է հաղորդագրության մեջ: