Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024 17:09
Նաիրա Բադալյան

Էկոնոմիկայի նախարարությունում Ամունդի-ԱԿԲԱ-ի հետ քննարկել են կապիտալի շուկայի զարգացման հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունում Ամունդի-ԱԿԲԱ-ի հետ քննարկել են կապիտալի շուկայի զարգացման հարցեր

Արմինֆո.Սեպտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիական Ամունդիի գլխավոր կառավարման հանձնաժողովի անդամ, CPR Ասեթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի տնօրենների խորհրդի նախագահ, «Ակբա բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաևնախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարը նախ շնորհավորել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ին Հայաստանում արդեն 10 տարի գործելու և կուտակային կենսաթոշակային ֆոնդերը բարեհաջող կառավարելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ընթացք հետագա գործունեության մեջ։

 

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես մշակույթի զարգացմանը, ֆինանսական շուկաների արդյունավետության ավելացմանը, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի էվոլյուցիային և կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությանը։

 

Երկուստեք կարևորվել են քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձացմանն ուղղված քայլերը, որոնք էականորեն կնպաստեն ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։

 

Նախարարին ներկայացվել են նաև ընկերության հետագա ծրագրերն ու համագործակցության հեռանկարները