Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024 12:36
Ալեքսանդր Ավանեսով

Իրանը հանդես է եկել Հայաստանից Իսլամական Հանրապետություն փոխադրամիջոցների մուտքը դյուրացնելու նախաձեռնությամբ

Իրանը հանդես է եկել Հայաստանից Իսլամական Հանրապետություն փոխադրամիջոցների մուտքը դյուրացնելու նախաձեռնությամբ

Արմինֆո. Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը հանդես է եկել Հայաստանից Իսլամական Հանրապետություն փոխադրամիջոցների մուտքը դյուրացնելու նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդում է Tehran Times-ը։

 

Ինչպես նշում է աղբյուրը, որ մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու անդրսահմանային ուղեւորությունների արագացմանն ուղղված նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 29-ի արարողության ժամանակ, որին մասնակցել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ արհեստների նախարար Ռեզա Սալեհի Ամիրին:

 

Նախաձեռնության շրջանակում Իրան մեկնող ՀՀ քաղաքացիներն այժմ կարող են ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցիկ փաստաթուղթ իրենց փոխադրամիջոցների համար, ինչը նրանց թույլ կտա նվազագույն ուշացումով մուտք գործել երկիր:

 

Իրանում զբոսաշրջության ազգային շաբաթվա երկրորդ օրը տեսակոնֆերանսի ձևաչափով մեկնարկած նախագիծը նպատակ ունի պարզեցնել մաքսային ձևականությունները և ընդլայնել Իրանի և հարևան երկրների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումները: Հայաստանին սահմանակից Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզ սահմանային տերմինալում զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի ներկայացուցիչ Շահաբ Մալմիրը հետևել է առաջին հայկական տրանսպորտային միջոցի ժամանակավոր մուտքին Իրան:

 

Նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնել սահմանային ծախսերը և սպասման ժամանակը, ինչպես նաև խթանել միջազգային ավտոմոբիլային ճանապարհորդությունները: Ակնկալվում է, որ այն կնպաստի Իրանի զբոսաշրջության ճյուղի զարգացմանը, հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը և Հայաստանից ու այլ երկրներից ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավմանը: