Արմինֆո. Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:
Նախարարը բացման խոսքում նշել է, որ այս միջոցառումը լավ հարթակ է ոչ միայն գաղափարների փոխանակման, այլ նաև համագործակցության նոր ուղիներ գտնելու համար, որոնք կարող են վերափոխել մեր ապագան. «Չնայած աշխարհագրական բաժանմանն ու համատեղ սահմանների բացակայությանը, կարող ենք փաստել, որ կապի, նորարարության և համագործակցության ուժը սահմաններ չի ճանաչում, և մեր ազգերի միջև հնարավորությունների կամուրջներ կառուցելու համար կա չօգտագործված հսկայական ներուժ: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք զարգացնել այս ներուժը՝ առաջացնելով բեկումնային փոփոխություններ, որոնք կվերափոխեն ոչ միայն մեր երկրները, այլև համաշխարհային լանդշաֆտը»:
Մինչև հոկտեմբերի 4-ը շարունակվելիք միջոցառման նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը:
RUB | 4.07 | -0.03 |
USD | 387.05 | -0.13 |
EUR | 427.46 | -0.99 |
GBP | 507.73 | -6.33 |
CAD | 286.03 | -1.15 |
JPY | 26.36 | -0.38 |
CNY | 55.15 | -0.01 |
CHF | 455.25 | -1.17 |