Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024 14:39
Ալինա Հովհաննիսյան

ԵՏՀ նախարար. Միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվի պարենային անվտանգության վերաբերյալ երկու կարևոր փաստաթուղթ

ԵՏՀ նախարար. Միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվի պարենային անվտանգության վերաբերյալ երկու կարևոր փաստաթուղթ

Արմինֆո. Վաղը մեր կառավարությունների ղեկավարների հաստատմանը կներկայացվի պարենային անվտանգության ապահովմանն առնչվող երկու կարևոր փաստաթուղթ։ Այդ մասին Եվրասիական համաժողովի հարթակներում լրագրողներին հաղորդել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։

 

Նա ընդգծել է, որ Covid19-ը ևս մեկ անգամ ցույց է տվել պարենային անվտանգության բնագավառում ինտեգրումը խորացնելու կարևորությունը: Այդ առնչությամբ Բարսեղյանը հիշեցրել է անցյալ տարվա դեկտեմբերին անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի մասին, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում պարենային անվտանգության ապահովման հարցերին: "Մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ", - ասել է նա:

 

Միաժամանակ, նախարարը նշել է, որ Հայաստանը պարենային անվտանգության ոլորտում մեծ ներուժ ունի։ "Մենք աշխատում ենք յուրաքանչյուր անդամ պետության ներուժի ընդլայնման ուղղությամբ ։ Գյուղատնտեսությունը բավականին զգայուն ուղղություն է, և միության շրջանակներում մենք իրականացնում     ենք համակարգված համաձայնեցված քաղաքականություն", - նշել է նա։

 

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Այնա Կուսաինովան հաղորդել էր, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովվածության մակարդակն ըստ գյուղմթերքի և պարենի հիմնական տեսակների կազմում է մոտ 67% ։