
Արմինֆո.Qatar Airways ավիաընկերությունը տարածաշրջանային լարվածության ֆոնին և թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով անորոշ ժամանակով չեղարկել է չվերթները դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ: Այդ մասին ասվում է Armenian Aviation ֆեյսբուքյան հարթակում։
Ըստ աղբյուրի՝ չեղարկվել են նաև չվերթները Իրանի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և Ղազախստանի ուղղությամբ:
