
Արմինֆո. 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արդյունաբերության հատվածը 13,7% երկնիշ աճ է գրանցել (մեկ տարի առաջվա 0,1%-ից)՝ ապահովելով 1,9 տրլն դրամ (4.8 մլրդ դոլար) ծավալ։ Միայն օգոստոսին արդյունաբերական հատվածն աճել է 7,5 տոկոսով ՝ հասնելով 241,8 մլրդ դրամի (623 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Որպես շարժիչ ուժ է ծառայել վերամշակող արդյունաբերությունը, որի աճը նույնպես հասել է երկնիշ ցուցանիշի, ինչի ֆոնին հանքարդյունաբերության հատվածում պահպանվել է անկումը։ Մասնավորապես, հանքարդյունաբերության հատվածի տարեկան անկման տեմպերն արագացրել են՝ 5,1%-ից մինչեւ 8,1%՝ ապահովելով 310 մլրդ դրամի ծավալ։ Ընդ որում, միայն օգոստոս ամսին հանքարդյունաբերության հատվածի ծավալները նվազել են 0,2% - ով՝ կազմելով 44.3 մլրդ դրամ։