Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024 18:13
Ալինե Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:


Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով ձևավորված կառուցողական համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում առանցքային բարեփոխումների շրջանակներում ՀԲ հետ հնարավոր համագործակցության շուրջ, անդրադարձել են մասնավորապես՝ մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին: