Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024 16:32
Կարինա Մելիքյան

Հայաստանի տնտեսությունում ներդրումների զուտ հոսքը դրական 146.5 մլն դոլարից նվազել է մինչև բացասական 91.3 մլն դոլար

Հայաստանի տնտեսությունում ներդրումների զուտ հոսքը դրական 146.5 մլն դոլարից նվազել է մինչև բացասական 91.3 մլն դոլար

Արմինֆո.Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2024թ. առաջին կիսամյակում կրճատվել է մինչև մինուս 35.4 մլրդ դրամ (91.3 մլն դոլար) ՝ 2023թ. առաջին կիսամյակում դրական 56.5 մլրդ դրամից (146.5 մլն դոլար): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը:

 

Նույնպիսի վատթարացում է կրել նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը ՝  դրական 281.5 մլն դոլարից (108.7 մլրդ դրամ) նվազելով մինչև 54.8 մլն դոլար  (21.3 մլրդ դրամ):

 

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների դրական զուտ հոսքով առաջատարների հնգյակը ներկայացնում էին ԱՄԷ-ն, Լյուքսեմբուրգը, Կանադան, Վրաստանն ու Ֆրանսիան, սակայն այժմ միայն Լյուքսեմբուրգն ու Կանադան են պահպանել դրական մակարդակը, որը հեռու է առաջատարի նշաձողից