
Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 58,7%, իսկ արտահանման մեծ մասը՝ ԱՄԷ - ին՝ 44,5%՝ մեկ տարի առաջվա, համապատասխանաբար, 25,3%-ի և 13,1%-ի դիմաց: Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,4% և 20,1% (մեկ տարի առաջվա 35,6% և 5,3% - ից): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. հունվար-օգոստոս ամիսների տվյալները։
