
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականին պետական գանձարանից կստանա 5%-ով կամ շուրջ 16 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված է 2024 թվականի պետական բյուջեով:
Ինչպես ասվում է գալիք տարվա պետական բյուջեին կից ուղերձում, ԿԳՄՍՆ կարիքների համար հատկացումները (ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը) կկազմեն 362 մլրդ 627,9 մլն դրամ ՝ ը.տ. 346 մլրդ 476 մլն դրամի դիմաց:
Այսպես, 2025 թվականին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրին նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 268,7 մլն դրամ։ 2025 թվականին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի համար նախատեսված է 14 մլրդ 164.3 մլն դրամ