Արմինֆո. Հայաստանի գազալցակայաններում և բենզալցակայաններում առկա է ավելի քան լուրջ խնդիր՝ կապված ստվերային շրջանառության հետ։ Այդ մասին հոկտեմբերի 10-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա ասելով՝ կան ընկերություններ, որոնք չարաշահում են դիրքը և չեն փոխում իրենց վարքագիծը ։ Ընդհանուր առմամբ, ՊԵԿ նախագահի հավաստմամբ, այդ ոլորտում իրավիճակը լուրջ մտահոգություն է հարուցում։ Նա հավելել է, որ ՊԵԿ-ը պարբերաբար ստուգումներ է իրականացնում այդ ընկերություններում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման վերաբերյալ ՝ ամեն ամիս հրապարակելով դրանց արդյունքները: "Այդ ոլորտում աշխատող նավթ ու գազ մատակարարող գրեթե բոլոր խոշոր ընկերությունները ստվերային բիզնեսի հետ կապված լուրջ խնդիր ունեն։ Մենք բոլորին զգուշացնում ենք այս տեսակի բիզնեսը կարգապահ հարկման դաշտ բերելու անհրաժեշտության մասին", - նշել է ՊԵԿ նախագահը, ցավով արձանագրելով, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում դա տեղի չի ունենում: "Հաճախ լինում են դեպքեր, երբ դեպի լցակայաններ "ձախ գծեր" են անցկացվում", - նշել է Բադասյանը ՝ մատնանշելով նաև մեքենայությունները։
Նշենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հրապարակել էր հարկային կարգապահությունը չարամտաբար խախտողների ցուցակը՝ նրանց տուգանելով 6,6 մլրդ դրամով: Ընդ որում, խախտողների գերակշիռ մասը կազմել են գազալցակայանները եւ բենզալցակայանները։ Նման ընկերություններից մեկը պատկանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապետ Գևորգյանին։
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |