Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024 16:22
Ալեքսանդր Ավանեսով

Wizz Air Group-ը հաջողությամբ իրականացրել է արտաքին շուկաներում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը. Էկոնոմիկայի նախարարություն

Wizz Air Group-ը հաջողությամբ իրականացրել է արտաքին շուկաներում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը. Էկոնոմիկայի նախարարություն

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air Group ընկերության ակտիվ համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Գերմանիայում, Իտալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը։

 

Բացի այդ, Wizz Air-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել են ճանաչողական այցեր, և Հայաստանը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման ծրագրերը, նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին», - ասվում է հաղորդագրությունում։