Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024 22:14
Նաիրա Բադալյան

ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել

ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել

Արմինֆո.ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել: Դիմումն արդեն ուղարկվել է խորհրդարան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են կարգավորիչի մամուլի ծառայությունում:

 

Հրաժարականի պատճառները չեն նշվում։

 

Բաղրամյանն առաջին անգամ հանձնաժողովի Նախագահ էր ընտրվել 2019 թվականի ապրիլին, նախկինում եղել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար, իսկ մինչ այդ ղեկավարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչությունը։ 2024 թվականի փետրվարի վերջին նա առաջադրվել էր կառավարող կուսակցության կողմից և վերընտրվել։