
Արմինֆո.Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Միջոցառումը միավորել էր եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրների բանկային հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու համար թղթակցային փոխանցումների ոլորտում թվայնացման միտումները, զարգացման հեռանկարները:
Իր ելույթում Նելլի Քոչարյանն անդրադարձել է փոխանցումների թվայնացման, գործընթացների ավտոմատացման միջոցով հաճախորդներին սպասարկման լավագույն փորձառություն ապահովելու ուղղությամբ Կոնվերս Բանկում կատարվող աշխատանքներին:
«Հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառության ապահովումը ենթադրում է վստահության բարձր մակարդակ, գործարքների իրականացման արդյունավետություն, արագություն և ապահովություն: Այս ամենին հասնելու ամենագործուն՝ համաշխարհային միտումներին համապատասխանող լուծումը միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացումն է: Այդ ուղղությամբ աշխատանքները Կոնվերս Բանկում մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ. արդյունքում, գործընթացների ավտոմատացման և թվային լուծումների ներդրման շնորհիվ արդեն այսօր Բանկը հնարավորություն ունի վերահսկելու փոխանցվող գումարների շարժը, կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետում միջամտել՝ ապահովելով միջազգային փոխանցումների առավելագույն արդյունավետություն»,-ասել է նա:
Պանելային քննարկման շրջանակում ներկայացվել է նաև այլ երկրների փորձառությունը, մտքերի փոխականում է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

