
Արմինֆո.«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։ Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։ Այդ մասին ասվում է փոխադրողի հաղորդագրությունում։
«Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար։
Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։
Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն», - ընդգծվում է հաղորդագրությունում։